Արթնության կոնֆերանս. Հունձք 2015

Արթնության Կոնֆերանսը «Կենդանի Հավատք» եկեղեցում բացված համարվեց սեպտեմբերի 11-ին, ժամը՝ 12:00-ին:
Ամեն բան հրաշալի էր, քանի որ ներկա էր ինքը Տերը:

Օրվա բանախոսն էր Եվգենի Պերեսվետովը` Մոսկվային «Վերականգնում» եկեղեցու հովիվը:
Բանախոսին ներկայացրեց «Կենդանի Հավատք» եկեղեցու ավագ հովիվ Արամ Ասատրյանը, ով իր գեղեցիկ հայտնության խոսքով հող պատրաստեց ծառայության ընթացքի համար:

Հովիվը իր ձեռքում էր պահել հունձք հավաքելու գործիքը՝ մանգաղը, որն աշարհը սխալմամբ  ընկալում է իբրև մահվան խորհրդանիշ՝ «մահ մարդը», բայց այն իրականում մեկ նպատակի համար է ստեղծված՝ հավաքել հունձք:
Հովիվ Եվգենին իր պատգամը վերնագրել էր այսպես՝ «Առաջնեկ, որ ծնվել է երկրորդը»:

Նա խոսում էր առաջնեկության մասին, որ առաջնեկ լինելը առաջինը ծնվելը չէ, այլ առաջնեկի հոգի կրելն ու այն ունենալու ձգտումը:
Երեկոյան՝ երկրորդ ծառայության ընթացքում շարունակվեցին օրհնությունները:

Հովիվ Եվգենին վկայեց իր կյանքի մասին և տվեց հունձք հավաքելու բանալիներ:
Օրը լեցուն էր իմաստությամբ և Սուրբ Հոգու խիտ ներկայությամբ:

Օրհնությունները շարունակվեցին առավոտյան ժամը 12-ին, որտեղ բանախոսեց «Ռեմա» եկեղեցիների ավագ հովիվ Կարեն Խաչատրյանը:

Հովիվը խոսում էր, որ Աստված հունձքը տեսնում է ոչ թե անհատի, անհատ եկեղեցու մեջ, այլ բոլոր եկեղեցիների մեկ ընդհանուր աշխատանքի մեջ:
Հետևաբար՝ եկեղեցիները լինեն կաթոլիկ, խարիզմատ, բողոքականոչ թե պետք է մրցեն, քննադատեն միմյանցայլ պետք է ծառայանե մեկ ընդհանուր նպատակի համար՝ հունձք՝ Տիրոջը պատկանող:

Օրվա առաջին մասում ունեցանք հրաշալի ժամանակ, որն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ երեկոյան՝ երիտասարդական ծառայության ժամանակ:

Երկրորդ  ծառայության բանախոսը Եվգենի Պերեսվետովն էր: Երիտասարդական ֆորմատի ծառայությունը ևս փառավորեց Աստծուն:

Հովիվ խոսում էր երիտասարդի՝ կյանքում հաջողակ լինելու բանաձևերի մասին:
Նրա տված յուրաքանչյուր սկզբունքի կիրառությունը Աստծո մեջ կայանալու բանալի էր:

Նա առանձնացրեց 4 կետ քրիստոնյա երիտասարդի համար.
1.
Քրիստոնյա երիտասարդը կյանքում պետք է մեկ «զամբյուղ»՝ նպատակ ընտրի:
2.
Պետք  է կարողանա ճիշտ ընտրել այդ «զամբյուղ»:

3.Պետք է ցանկացած իրավիճակի դեմ գնալով գնա դեպի իր ընտրած «զամբյուղ»:

4.Քրիստոնյա երիտասարդը պետք է ունենա առաջնորդ (Наставник):

Սուրբ Հոգու խիտ ներկայությունն այրեց իր կրակով երիտասարդներին, թարմացան, ամրացան որոշումներ:

Ավարտվեց Հունձք խորագիրը կրող արթնության կոնֆերանսի վերջին օրը:

Ինչպես ասեց «Կենդանի Հավատք» եկեղեցու ավագ հովիվ Արամ Ասատրյանը՝ սա դեռ սկիզբն է, ջութակի նվագը կլսենք քիչ անց:
Առավոտյան ժամը 12:00-ին Նոր Հաճն քաղաքի «Կենդանի Հավատք» եկեղեցում բանախոսեց Ուկրաինայից ժամանած հովիվ Յուրի Կանցուրը:
Նշենք, որ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքից այս տարի կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան  էին ժամանել  շուրրջ 38 մարդ:

Հովիվ Յուրի Կանցուրը խոսում էր Աստծո գործին ծայրահեղ նվիրված լինելու մասին: Նա հորդորում էր, որ չլինենք մեկն, ով Աստծուն հիշում է ծայրահեղ կարիքի մեջ միայն:
Ծառայությունը շատ հագեցած էր: Եկեղեցու 15 ամյակը շնորհավորեց Ուկրաինայից ժամանած Անյա քույրն, ով գեղեցիկ համար ներկայացրեց բանդուրա գործիքով:

Ծառայության ընթաքում աչքի ընկան նաև եկեղեցու տաղանդավոր պատանիները՝ ջութակ, դհոլ, հայկական կոլորիտ:

Ծառայության օրհնաբեր ընթացքն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ արդեն Երևանում:

Հրաշալի խոսքով եկեղեցում կրկին բանախոսեց հովիվ Յուրին:

Աստծո խիտ ներկայության և Սուրբ Հոգու կրակով պատվվեցին բոլոր հյուրերը:
2015
թվականի Արթնության Կոնֆերանսի ընթացքն արդեն պատմություն դարձավ, իսկ առջևում մեծ հունձքի աշխատանքներն են:

Last modified onԵրեքշաբթի, 19 Ապրիլի 2016 12:27

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.