Աստված փոխում է. երիտասարդական ծառայություն

Փետրվարի 23-ին «Կենդանի Հավատք» եկեղեցին կրկին երիտասարդաշատ էր, պատճառը կրկին երիտասարդական ծառայությունն էր:

«Աստված փոխում է» խորագիրը կրող ծառայության ամեն մի վայրկյանում պատմվում, վկայվում էր փոխող Աստծո մասին:

 

Հրաշալի պատգամի, վկայությունների հեղեղ էր

Աստված փոխել էր քաղցկեղը բժշկության, անպտղությունը պտղատվության, անհուսությունը հույսի, թերարժեքությունը հաղթանակի

Հրաշալի մթնոլորտում երիտասարդները վայելում էին գեղեցիկ երաժշտություն, համեղ հյուրասիրություն և իհարկե Աստծո քաղցր ներկայություն և փոխող խոսք:

Հրաշալի մի օրինակ բերեց երիտասարդների պատասխանատուն և այսօրվա պատգամախոսը:

Այն մարդիկ, ովքեր ճանաչում են Աստծուն ապրված՝նման են նրանց,ովքեր ցորենի պաշար ունեն, իսկ այն մարդիկ, ովքեր միայն գիտեն,լսել են Աստծո մասին նման են նրանց,ովքեր միայն գիրք են կարդում ցորենի մասին:

Բայց, երբ սովեն, առաջինները կուտեն և կկշտանան, իսկ երկրորդները միայն կկարդան քաղցած

Սեփական լրատվություն

  • 0

Հովվական ուղերձ երիտասարդներին

Երիտասարդները միշտ եղել եմ ամենախոցելի շերտը:

Ցանկացած հասարակություն ‹‹կրակում›› է երիտասարդներով:

Ցանկացած ուժի հետաքրքրում է մանուկները և երիտասարդները ավելի քան մյուս տարիքային խմբերին պատկանողները:

Սաղմոս 127:4-5 «Ինչպես որ նետերը զորեղ մարդի ձեռքումը, այնպես են երիտասարդ որդիքը։

Երանի այն մարդին, որ իր կապարճը նրանցով լցրեց. նրանք  չեն ամաչի երբ որ թշնամիների հետ կխոսեն դռան մէջ»։

Աստվածաշունչը այդ տարիքին անվանում է Նետեր: Յուրաքանչյուրը ուզում է այդ նետը: Յուրաքանչյուրը ուզում է հասնել նանց ուղեղներին և գրավել նրանց և նրանցով ղեկավարել աշխարհը:

Մի գաղտնիք՝ դու երբեք անկախ չես, քեզ միշտ կամենալու են ղեկավարել, և դու միշտ լինելու ես ինչ-որ մեկի զինանոցի ամենաթանկ զենքը:

Քեզ համար պայքար է գնում Աստծո և մեր թշնամու միջև, ո՞ւմ կընտրես դու, ո՞ւմ զինանոցի նետը կլինես, ո՞ւմ ձեռքերի մեջ կհայտնվես. դա այսօր դու ես որոշելու:

Երիտասարդները չկառավարվող չեն կարող լինել, նրանք կամ կառավարվում են Աստծո և Նրա Խոսքի, Նրա ուժերի կողմից, կամ ղեկավարվում են մեր թշնամու և նրա այս աշխարհային ուժերի կողմից:

Եթե այդ նետերը չղեկավարվող լինեն Աստծո կողմից, պատկերացրեք ինչպիսի ցավեր և խոցեր կհասցնեն բազմաթիվ մարդկանց՝ թե՛ կփչացնեն իրենց կյանքը, թե՛ մի քանի տասնյակի էլ:

Եղի՛ր ղեկավարվող երիտասարդ, եղի՛ր Աստծո բանակի զինոր և եղի՛ր՝ 4-րդ խոսք:

Սիրելի՛ երիտասարդներ, թող անցած հներին փոխարինեն ավելի զորավոր նորերը:

Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր տարի:
Հովիվներ՝ Արամ և Արմինե

 

  • 0

Դու հավատում ե՞ս

Օրերս Երևանի «Կենդանի Հավատք» եկեղեցու գրասենյակը կրկին մարդաշատ էր: Այս անգամ առիթը ֆիլմի դիտումն էր:

Երիտասարդական ծառայությունը կազմակերպել էր հրաշալի ֆիլմի դիտում: Ֆիլմի անունն արդեն խոստումնալից էր:

Ֆիլմ, որտեղ վերաժեքավորվում է Հիսուսի՝ խաչի վրա տրված գինը մեզ համար: Ամբողջ ֆիլմի ընթացքում միակ բանը, որ կարելի էր անել հուզվելն էր, սեփական սխալները տեսնելը, այլևս նոր կյանքով ապրելու որոշում կայացնելը:

Ֆիլմի առանցքում 10 տարբեր մարդկանց կյանքն էր: Անհանար էր սեփական կյանքը չզուգահեռել նրանց օրինակի հետ:

Յուրաքանչյուրիս էլ մեկ օր պատմել են Հիսուսի սիրո մասին, ամենքս էլ մեկ օր ունեցել ենք դժվար օրեր, հաճախ ուրացել ենք Նրա սերը, Նրա զոհը, հաճախ մոռացել, թե ով ենք, ինչի համար ենք կանչված:

Հաճախ անցել ենք կարիքավորի կողքով անտարբեր, կուրացրել ենք ոչ միայն հոգու այլ նաև մարմնի աչքերը:

Տպավորությունները աննկարագրելի են. Նորից տեսնել Աստծո սերը, գտնել քեզ ֆիլմում և տեսնել ելք, հիշել, որ նա սիրում է հովվից մինչև ավազակ բոլորին: Կրկին վերցնել Նրա խաչը և պատմել Նրա անսահման սիրո, ելքերի մասին:

Ֆիլմի ավարտին երիտասարդական ծառայությունը պատրաստել էր հրաշալի անակնկալ:

Ներկաների համար պատրաստել էր փայտե խաչեր, որոնք ի դեպ ֆիլմում դերակատանրեը տալիս էին այն մարդկանց, ովքեր Աստծո կարիքն ունեին, և կոչ արվեց, որ հաջորդ ծառայությանը ներկաները դրանք նվիրեն իրենց այն ընկերներին, հարազատներին…, ովքեր ունեն Տիրոջ կարիքը և հրավիրեն եկեղեցի:

Ֆիլմի դիտումն ավարտվեց հրաշալի աղոթքով՝ նոր մարդկանց ապաշխարությունով:
Հ.Գ. Դեկտեմբերի 18-ին այս ֆիլմը կցուցադրվի Նոր Հաճն քաղաքում: Հրավիրում ենք բոլոր նրանց ովքե դեռ չեն դիտել այս հրաշալի կինո կտավը:

Երիտասարդական ծառայություն

Restart. Հեսույի սերունդ

RESTART. երիտասարդական ծառայություն «Կենդանի Հավատք» եկեղեցում

Երևանի «Կենդանի Հավատք» եկեղեցում տեղի ունեցավ «RESTART» խորագիրը կրող երիտասարդական ծառայություն:

Ծառայությունը մեկնարկվեց փառաբանությամբ և շարունակվեց հովիվ Արամ Ասատրյանի աղոթքով և երիտասարդներին ուղղված պատգամով:

Հովիվն աղոթեց երիտասարդ սերնդի համար, որ աշխարհի ավելորդ ծանրությունները թոթափեն, թարմանան և ոչ մի դեպքում թույլ չտան, որ «կախվի» իրենց միտքն աշխարհի ավելորդություններից

Հովիվն այս նոր սերունդն անվանեց Հեսույի սերունդ, ովքեր սիրում են Աստծուն, սիրով ծառայում իրենց եկեղեցուն և սիրում են իրենց Մովսեսին` իրենց առաջնորդին.

«Ես ձեր սերնդին անվում եմ Հեսույի սերունդ. նոր երիտասարդներ: Ես տեսնում եմ ձեր մեջ նրա հատուկ որակները: Սերունդ, որ Աստծուն «այո» է ասում: Ովքեր չեն գնում փոխզիջման: Անզուգական և բացառիկ սերունդ:  Գեղեցիկ, սուրբ, հավատարիմ և լավ առաջնորդների սերունդ: Եվ այս ծառայությունը մարգարեական է  ձեզ համար»:

Երիտասարդներն իրենց կյանքում թարմություն վերապրեցին, ինչպես նաև վերբեռնում կատարեցին և գարունը սկսեցին՝  Աստծո գործի համար թարմությամբ լցված:

Ծառայության վերջում երիտասարդները քվեարկությամբ ընտրեցին երիտասարդական ծառայության առաջնորդին, ով կկազմակերպի նրանց առօրյան և հոգ կտանի «Հեսույի սերնդի» համար:

  • 0

«Աստված չի մահացել» . ֆիլմի դիտում

«Հեսույի սերունդն» այս անգամ միաբանվել էր ֆիլմի դիտման շրջանակներում:

Գեղեցիկ մթնոլորտ, հյուրասիրություն, հաճելի մարդիկ և հրաշալի ֆիլմ՝ «Աստված չի մահացել» վերնագրով:

Ֆիլմի ողջ ընթացքը շատ ուսուցանող էր. կարծես մեր օրերն ու կյանքի մեր իրավիճակները նկարահանված լիներ ռեժիսորի կողմից:

Հուզիչ և ուսուցանող ֆիլմի ավարտին երիտասարդները քննարկեցին , կիսվեցին կարծիքներով և տպավորություններով:

Ոմանք անգամ որոշեցին, որ ինչպես ֆիլմի վերջում էր կոչ արվում, որ մարդիկ վերցնեն իրենց հեռախոսները և գրեն իրենց սիրելիներին, հարազատներին, որ Աստված չի մահացել , նույնպես էլ իրենք են անելու:

Եվ այս ամենն իհարկե լիարժեք դարձրեց ապաշխարության աղոթքը. «Հեսույի սերունդը» ավելացավ ևս մեկ նոր երիտասարդով:

Subscribe to this RSS feed