Դու հավատում ե՞ս

Օրերս Երևանի «Կենդանի Հավատք» եկեղեցու գրասենյակը կրկին մարդաշատ էր: Այս անգամ առիթը ֆիլմի դիտումն էր:

Երիտասարդական ծառայությունը կազմակերպել էր հրաշալի ֆիլմի դիտում: Ֆիլմի անունն արդեն խոստումնալից էր:

Ֆիլմ, որտեղ վերաժեքավորվում է Հիսուսի՝ խաչի վրա տրված գինը մեզ համար: Ամբողջ ֆիլմի ընթացքում միակ բանը, որ կարելի էր անել հուզվելն էր, սեփական սխալները տեսնելը, այլևս նոր կյանքով ապրելու որոշում կայացնելը:

Ֆիլմի առանցքում 10 տարբեր մարդկանց կյանքն էր: Անհանար էր սեփական կյանքը չզուգահեռել նրանց օրինակի հետ:

Յուրաքանչյուրիս էլ մեկ օր պատմել են Հիսուսի սիրո մասին, ամենքս էլ մեկ օր ունեցել ենք դժվար օրեր, հաճախ ուրացել ենք Նրա սերը, Նրա զոհը, հաճախ մոռացել, թե ով ենք, ինչի համար ենք կանչված:

Հաճախ անցել ենք կարիքավորի կողքով անտարբեր, կուրացրել ենք ոչ միայն հոգու այլ նաև մարմնի աչքերը:

Տպավորությունները աննկարագրելի են. Նորից տեսնել Աստծո սերը, գտնել քեզ ֆիլմում և տեսնել ելք, հիշել, որ նա սիրում է հովվից մինչև ավազակ բոլորին: Կրկին վերցնել Նրա խաչը և պատմել Նրա անսահման սիրո, ելքերի մասին:

Ֆիլմի ավարտին երիտասարդական ծառայությունը պատրաստել էր հրաշալի անակնկալ:

Ներկաների համար պատրաստել էր փայտե խաչեր, որոնք ի դեպ ֆիլմում դերակատանրեը տալիս էին այն մարդկանց, ովքեր Աստծո կարիքն ունեին, և կոչ արվեց, որ հաջորդ ծառայությանը ներկաները դրանք նվիրեն իրենց այն ընկերներին, հարազատներին…, ովքեր ունեն Տիրոջ կարիքը և հրավիրեն եկեղեցի:

Ֆիլմի դիտումն ավարտվեց հրաշալի աղոթքով՝ նոր մարդկանց ապաշխարությունով:
Հ.Գ. Դեկտեմբերի 18-ին այս ֆիլմը կցուցադրվի Նոր Հաճն քաղաքում: Հրավիրում ենք բոլոր նրանց ովքե դեռ չեն դիտել այս հրաշալի կինո կտավը:

Երիտասարդական ծառայություն

«Աստված չի մահացել» . ֆիլմի դիտում

«Հեսույի սերունդն» այս անգամ միաբանվել էր ֆիլմի դիտման շրջանակներում:

Գեղեցիկ մթնոլորտ, հյուրասիրություն, հաճելի մարդիկ և հրաշալի ֆիլմ՝ «Աստված չի մահացել» վերնագրով:

Ֆիլմի ողջ ընթացքը շատ ուսուցանող էր. կարծես մեր օրերն ու կյանքի մեր իրավիճակները նկարահանված լիներ ռեժիսորի կողմից:

Հուզիչ և ուսուցանող ֆիլմի ավարտին երիտասարդները քննարկեցին , կիսվեցին կարծիքներով և տպավորություններով:

Ոմանք անգամ որոշեցին, որ ինչպես ֆիլմի վերջում էր կոչ արվում, որ մարդիկ վերցնեն իրենց հեռախոսները և գրեն իրենց սիրելիներին, հարազատներին, որ Աստված չի մահացել , նույնպես էլ իրենք են անելու:

Եվ այս ամենն իհարկե լիարժեք դարձրեց ապաշխարության աղոթքը. «Հեսույի սերունդը» ավելացավ ևս մեկ նոր երիտասարդով:

Subscribe to this RSS feed