Մարդու կյանքում ավելի վատ բնական աղետ չկա, քան հոգևոր դատարկությունը:

Աբդիա մարգարեն վերջին ժամանակների համար հայտնություն է ստացել. Եդովմացիների մեջ սատանայի ոգին է մարդուն ինքնամեծարման տարավ, այդ նույն ոգին այսօր  աշխարհում  է գործում և տիրում:
Գիտեք չէ, որ Աստվածաշունչը բազմաբնույթ գիրք է, եթե մարդուն հաջողվեր նկարահանել ամբողջ Աստվածաշունչը որպես մեկ ֆիլմ, սակայն կարծում եմ դա մարդու համար շատ բարդ և անկարող երևույթ է: դրա համար առնվազն պետք է Աստված լինել, որ այդ ամբողջ մեկ ֆիլմում ցույց տալ, ոչ թե դրվագ դրվագ մեկ պատմությունը մեկ ֆիլմ, այլ ամբողջը միասին. Ինչևիցե ամեն դեպքում եթե ստացվեր, ապա այն շատ բազմաբնույթ կլիներ: Այնտեղ կլիներ մելոդրամա՝ Օվսե  -սիրո մասին, շրջագայություն՝  Հովնան միսիոներ, խրատ, դատաստան 3միլիոն անապատում և Եդովմի  դատաստան Աբդիա, կանխատեսում, որ շատ լավ է լինելու. Գալու է փրկությունը Զաքարիա. և վերջում բարին հաղթեց չարին արթնություն Մաղաքիա:

Գիտեք չե, որ մարգարեները հենց այնպես մարդիկ չէին, որ հենց այնպես որոշեցին խառնվել ու պատմություն գրել: Ոչ սիրելիներ, նրանք մարդիկ էին, Աստծուն սիրող,ազգը սիրող որոնց Աստված օգտագործեց Իր ժողովրդին զգուշացնելու,ուղորդելու, խրատելու և ամեն մեկին իր ժամանակի մեջ:

Աստված դարերի ընթացքում Իր ժողովրդին ուղորդել է Իր մարգարեների միջոցով, սակայն ժողովուրդը անարգել է Խոսքը: Մարգարեներին անարգող ազգ. Ղուկ. 16:29,31
Նրանք մարգարեներին չհավատացին. Մատթ. 23:37- Երուսաղեմ . մարգարեները կոտրող և քարկոծող;
Պատմությունը չի վերջացել այն  կրկնվում է:

Իսրայելի ժողովուրդը բաժանվեց 2 մասի: Իսրայելը գերության մեջ ընկավ. Իսրայելը Սամարիա մայրաքաղաքով. Ասորեստան և Հուդան Երուսաղեմ մայրաքաղաքով ` Բաբելոն:
Սակայն ցավը գիտեք որն է, որ մինչ գերություն Աստված մարդիկ ուղարկեց, որ զգուշացնեն նրանց << Ետ դարձեք ձեր վիճակից, Աստված վերցնելու է Իր ձեռքը>>, միևնույննէ նրանք չէին լսում:
Մինչ գերության մարգարեները մարգարեանում էին, որ կլինի գերություն ետ դարձեք. Գերության մարգարեն,որ ավերվելու ես. և հետգերության մարգարեն վերականգնվիր:
Հետաքրքիր է չէզգուշացում, ավերմունք և վարականգնում:

Այսօր էլ այդ նույն պատկերն է, մարդիկ որոնց միջոցով խոսում է, չենք լսում, ընկնում գերության մեջ, հետո փորձում վերականգնվել:

3
դար մինչ գերություն խոսեց Տերը մեծ ու փոքր մարգարեների միջոցով` Եսայա, Երեմիա, Օվսե
մի արեք, ետ դարձեք, ուրիշ  աստվածները դարձել են ձեր աստվածները, ուրիշ համոզմունքներն ու կարևորությունը ձեր աստվածները, ուրիշ մշակույթը քո մշակույթը:

Որքան ենք մենք այսօր խոսում Աստծո հայացքով, կամ Աստծո կամքի համոզմունքներից, կարևորությունից, նպատակներից, մշակույթից:

Որ դու պետք է ազդես, ոչ թե ազդվես, դու պետք է գերես, ոչ թե գերվես, դու պետք է իրավիճակների վրա իշխես, ոչ թե նրանք քեզ:

Երբևիցե չի եղել մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը այսչափ,որին մենք ականատես ենք այժմ. Սեփական երեխային պատժելու իրավունքի զրկմանն ենք մենք ականատես: Այսօր ողջ Եվրոպան կիրառում է այնպիսի օրենքներ ,որոնք հակաաստվածային են,օրինակ երեխայիդ պատժելու իրավունք չունենալը,մինչդեռ ԱՍտավածաշունչն ասում է մի խնայիր ապտակդ: Մարդու սոցիալական կյանքը դարձել է <<աստված>>,նրա ապահովված լինելը դարձել է <<աստված>>՝առաջնային և ոչ երկրորդային: Սոցիալական ապահովություն փնտրելը դարձել է մեր պաշտամունքի թշնամին, դարձել է մեր կարևորությունը, կարծես կուռք ,որին տալիս ենք մեր շատ ժամանակը, ավելի քան պաշտամունքին: Այն իր գագաթնակետին կհասնի հակաքրիստոսի ժամանակ:

Այսօր սատանան օգտագործեց մեկ որ վերստին ծնված մեկին շուրթերով սելֆիներ անել և  …. Կրկնօրինակեցին: Շիրազը գրեց << մոր ձեռքերը, ինչեր ասես, որ րեն արել այս ձեռքերը, մոր ձեռքերը, սուրբ ձեռքերը>>. Մենք ինչ պետք է ասենք, ինչեր ասես որ չեն արել այս շուրթերըավետարա՞ն են քարոզել, թե՞ գայթակղեցրել են, հատուկ կայքեր կան դրա համար. հեղինակը՝ հիմարազդվո՞ւմ ես թե՞ ազդում ես, ազդվում ես թե՞ դու ես ազդում:

Աբդիան այն մարգարեն էր, որ իր հակիրճ գրքում ամենաշատն է խոսում մեղքի հանդեպ, ոչ մի մարգարեական գրքերի մեջ չկա ազգի մեղքի հանդեպ զորեղ մեղադրանք, քան Աբդիայի գրքում:
Նա խոսում է Եդովմի դեմ և դատապարտում նրա պահվածքը;

Եդովմացիների և Իսրայելացիների մեջ հակամարտություն կար; Իսրայելացիները Հակոբի: Դժվար չէ պատկերացնել,, թե երբվանից է նրանց մեջ հակամարտությունը` դեռ իր մոր որովայնից:

Եսավը ավելի նյութական էր, նրան հետաքրքրում էր որսը, համով կերակուրը, ուտելը ` համով ուտելը:
Մինչդեռ Հակոբը իր բոլոր թերություններով հանդերձ հետաքրքրված էր Աստծով: Դեռ Ռեբեկայի որովայնում  Աստված տեսավ նրանց սերունդի ընթացքը և կործանումը և խոսեց Ռեբեկային Ծննդոց 25;23
երկու ժողովուրդ, երկու զորավոր , մեծը կծառայի փոքրին:

Եվ հետագայում մենք տեսնում ենք երկու եղբայր, երկու սերունդ: Եսավը վաճառեց իր առաջնեկությունը շիկաթանով, <<այդ կարմրից ինձ մի քիչ տուր >>, այդ օրվանից նա կարմիր մականվեց, որև եբրայերենում նշանակում է Եդովմ:

Տեսնում ենք Հակոբի ընտրած ճանապարհը և ընթացքը և Եսավի.
Հակոբը մարտնչեց Աստծո հետո ընտրեց դժվար ճանապարհը, սակայն Տիրոջ սրտով և կոչվեց, մարտիկ.
Եսավն էլ իր նախասիրություններով, որն էլ որ իր մեջ կար, առաջինը, նյութը, կյանքը, որսերը , անտառները, որն էլ  որ Աստված տեսավ իր մոր որովայնում:

Երկու եղբայրներ մեկի նախասիրությունը Աստված էր, մյուսինը ` մեծությունը:

Գիտեք այդ երկու մեծությունը պայքար են տալիս մեր  մեջ: Մենք այն աշխարհիկ հումանիզմն ենք համարում:

Հումանիզմը մարդկային հետաքրքրությունների և արժեքների վրա հիմնված կյանքի ոճ,կրոնի մերժմամբ,մարդու արժանիքն ու արժանապատվությունը պաշտպանող փիլիսոփայություն:

 

Երբ մենք կարդում են Եդովմի հաջողությունները տեսնում են, որ նրանք զորավոր էին քարաժայռերում ապրող, բարձունքներում , ժայռափորերում ապրող, այժմյան  օլիգարխները սարերի գլխին են իրենց տները կառուցում , այժմյան Պետռան, հրաշալի գեղեցիկ ու հին քաղաք է:

Հպարտացած իր զորավոր զորքով, ռազմական կարողություն ուներ, քաղաքական գործիչներ.
հպարտացած իրենց հաջողությամբ, բարձրունքով նրանք  ինքնամեծարման մեջ էին:

Փոխարենը Հակոբը Լաբանի մոտ ստրկություն էր անում:

Այն զենք ու զրահ չի,ոչ էլ սարսափ ու տարափ:Այն շատ գայթակղիչ ու հապուրիչ հոգի է,որ քեզ գցում է իր ծուղակը և դու դառնում ես նրա ծառան:Նայեք բանկերի %-երին կամ ապառիկներին. Սկզբում անհրաժեշտություն հետո ստրուկ,որը քեզ շեղում է իր պաշտամունիքց ծանրության պատճառով:

Երկուգաղափարներ, որոնք միշտ թշնամի են լինելու : Հի՞շում եք ինչպես ծնվեցին նրանք ՝Հակբը Եսավի ոտքը բռնած:Թող որ միշտ Հակոբ լինես քո կյանքում՝իջացնես Եսավին քո մեջ և իշխես նրա վրա:

Երանելի է Աբրահամի ,Իսահակի և Հակոբի Աստվածը: Եսավի անունը չգրվեց, Եբրայեցիս թուղթը Եսավին անաստված անվանեց՝պոռնիկ և պիղծ ինչպես Եսավը

 

Կենդանի Հավատք եկեղեցու հովիվ  Արմինե Զոհրաբյան

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated. HTML code is not allowed.